90 բնակիչ ունեցող Ջիլիզայում ապրող թոշակառուին հարմա՞ր է անկանխիկ թոշակ ստանալը. Թանդիլյան
«Որքա՞ն է կենսաթոշակառուների իմացության մակարդակը, արդյո՞ք նրանք կարող են օգտվել բանկոմատներից»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, ըստ որի առաջարկվում է անցնել կենսաթոշակի անկանխիկ վճարման համակարգին։
Ըստ պատգամավորի, խնդիր է նաև այն, որ առկա ենթակառուցվածքներն ամբողջողվին պատրաստ չեն կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով սպասարկելու։
«Մեր երկրում 273 բնակավայր կա, որ ունի մինչև 300 բնակիչ։ Մենք նաև ունենք մինչև 90 բնակիչ ունեցող բնակավայրեր՝ Ջիլիզա, Յաղդան, որտեղ մեծամասամբ ապրում են թոշակառուներ, ի՞նչ եք կարծում՝ քանի՞ բանկոմատ կա այդ գյուղերում։ Կարծում եմ՝ պատասխանը Ձեզ հայտնի է։ Իսկ Ջիլիզայից 30 կմ հեռավորության վրա է գտնվում մոտակա համայնքը, որտեղ բանկոմատ կա, և կենսա թոշակառուն կկարողանա գումար հանել։
Ի՞նչ եք կարծում, սահմանված ժամկետներում հնարավո՞ր է այդ գյուղերում ենթակառուցվածքներ ստեղծել և որքանո՞վ այն նպատակահարմար կլինի բանկի համար։ Այդ տիպի գյուղերը բազմաթիվ են։ Երաշխավորո՞ւմ եք արդյոք, որ տարեց մարդիկ հնարավորություն են ունենալու օգտվել այդ համակարգից»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան