Հայերեն ժեստերի լեզվի բառարանը՝ համացանցում
Ժեստերի լեզուն օգտագործում է տեսողական-շարժողական մեխանիզմը միտք արտահայտելու համար: Լեզուն արտահայտվում է շարժողական նշանահամակարգերով՝ զուգակցված ոչ շարժողական տարրերով: Դեռ պարզ չէ, թե գործածական քանի ժեստերի լեզու կա աշխարհում: Ամեն երկիր ունի իր սեփական մայրենի ժեստերի լեզուն, որոշները նույնիսկ մեկից ավելին ունեն: 2013 թվականի Ethnologue հրատարակության մեջ նշվում է 137 ժեստերի լեզու:
Հայերեն մատնախոսության այբուբենը ստեղծվել է 1960 թ.: Հեղինակը սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վաչագան Խալաթյանն է։ Նա ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը և ժեստերի լեզվի համառոտ բառարանը։ Հիմնադրման օրից ի վեր հայերեն ժեստերի լեզվի բառարանն անընդհատ թարմացվում է, քանի որ այն կենդանի լեզու է ու զարգանում, փոփոխություններ է կրում։ Մինչ օրս հրատարակված հայերեն միակ բառարանում կա 2500 ժեստ, հոգևոր բառարանում՝ մոտ 1500 (տեղակատվությունը՝ «Վիքիպեդիայից»)։
wiktionary.org կայքում ներկայացված է Հայերեն ժեստերի լեզվի բառարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան