Սևանում կթույլատրվի 200 տոննա սիգի արդյունագործական որս
Հնարավոր բացասական ազդեցություններից խուսափելու և հետագայում գործընթացներն առավել արդյունավետ և հիմնավոր իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որսԱլ Այս մասին կառավարության նիստում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։
Նա ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1293-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Վահե Ջիլավյանը հիշեցրեց, որ վերջին անգամ սիգի պաշտոնական որսը թույլատրվել է 2004 թվականին: Բերված հիմնավորմամբ, ԳԱԱ տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր քանակը 2268 տոննա է, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 667 տոննա է, ինչի հիման վրա էլ նախագծով 2020 թվականի համար սահմանվել է 200 տոննա:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, պետք է իրականացվի 80 միլիմետրից ոչ պակա ցանցավանդակներով, մեծ Սևանի տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա և պետք է բացառվի մանրաձկան որսը:
Բանխոսի խոսքով, որսը թույլատրվելու է մինչև հոկտեմբերի մեկը, իսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացը ապահովելու համար:
«Ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք ու ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված 17 տեղամասերից: Որսը կազմակերպվելու է օրվա լուսային ժամերին, տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրվա լիճ մուտք գործած լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի ու ելքի ժամերը, ստուգելու է որսագործիքները, գրանցելու է որսված ձկան քանակությունը»,- հայտնեց Վահե Ջիլավյանը:
Նախագծով սահմանվում է, որ արդյունագործական որսի համար պայմանագրերը կարող են ներկայացնել առձեռն, փոստով կամ էլփոստով:
Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ձվադրման շրջանում մենք միջոցներ ենք ձեռնարկում որսը արգելելու համար: Մենք մեր հայրենակիցներին ի՞նչ ենք ասում. այդ ձուկը իրենք են որսալու, եթե չկա՝ իրենք են զրկվելու եկամտի աղբյուրից: Հետևաբար՝ Կառավարության գործողությունները ոչ թե ընդդեմ ձուկ որսացողների են, այլ որպեսզի նախ՝ շրջակա միջավայրը պահպանվի, և երկրորդը՝ ի վերջո, ձկան պաշարը էլի իրենք են տնօրինելու, իրենք են որսալու»:
Վահե Ջիլավյանը նկատեց, որ իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը և առաջարկեց հաստատել որոշումը:
Նախարարությունը այս տարվա համար նախատեսել է մեկ կիլոգրամ սիգի համար 65 դրամ բնօգտագործման վճար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան