ԱՀԿ ներկայացուցիչ. ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հնարավոր է լրացուցիչ թիրախավորված քայլեր անհրաժեշտ լինեն. Aravot.am
«Կարող է լրացուցիչ թիրախավորված քայլեր անհրաժեշտ լինեն վարակի տարածումը արագ կանխելու համար»,-aravot.am-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակին՝ առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն:
Երեկ պարոն Կլյուգեն պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ մի քանի երկրներում կորոնավիրուսի ցուցանիշների աճ է նկատվում: ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, խոսքը մասնավորապես՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Իսրայելի մասին է, որտեղ վարակակիրների թվերը կրկին աճում են:
«Ուզբեկստանում այդ ցուցանիշները երեք անգամ բարձրացել են»,-ասել է Հանս Կլյուգեն՝ նշելով, որ Հայաստանում, չնայած բարձր ցուցանիշներին, վարակի ալիքի մեղմացման և հանրային առողջության վերահսկման խոստումնալից միտումներ են նկատվում: Պարոն Կլյուգեն ասել է, որ նախորդ շաբաթ ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկել են իրավիճակը: Նրա խոսքով, շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երկրում համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը միաձայն հավանության արժանանա կառավարության կողմից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 18.06.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- ԱՀԿ. Ամառային շոգը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը
- ԱՀԿ. Համավարակը բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա
- ԱՀԿ. Վիրուսը ոչ մի տեղ չի գնացել
- ԱՀԿ. Բժիշկների՝ կորոնավիրուսով վարակման հիմնական պատճառները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան