Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 57,3 հազարի
Բելառուսում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 676 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 57,3 հազար դեպք, որի հետևանքով մահացել է 337 քաղաքացի, առողջացել է 35, 275 հոգի։
Նախարարության հրապարակած տվյաների համաձայն՝ ընդհանուր առմամբ երկրում անցկացվել է 821, 887 կորոնավիրուսի թեստ։
Նշենք, որ ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 8.2 մլնը, մահացել է ավելի քան 445 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան