«Իրատես». Ըստ Փաշինյանի, Հայաստանի վարկանիշը սկսվում և ավարտվում է իր «հեղափոխությամբ»
«Իրատես» թերթը գրում է.
«Չնայած Նիկոլ Փաշինյանն այնքան թեթևությամբ է փչացնում հարաբերությունները գործընկեր երկրների, միջազգային կառույցների հետ, որ հազիվ թե ևս մեկ նման բան նրան շատ հուզի։ Այս օրերին Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը բավական մեծ արձագանք ունեցավ դրսում, արտասահմանյան մամուլը լայնորեն անդրադարձավ թեմային, ՌԴ դեսպանն անգամ հանդիպեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներին, ԵՄ-ից էլ արձագանքները չուշացան։
Անշուշտ, ըստ Փաշինյանի, Հայաստանի վարկանիշը սկսվում և ավարտվում է իր «հեղափոխությամբ», բայց իշխանությունն այս հարցում դրսում խնդիրներ է ունենալու, որովհետև ստիպված է լինելու հիմնավորելու իր այս օրերի գործողությունները, թե համավարակի օրերին խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի կալանավորումն ինչքանով է տեղին։
Մեր աղբյուրի պնդմամբ, սա կարող է դրսի հետ հարաբերություններում իշխանության համար տհաճ անակնկալների առիթ դառնալ ու Ադրբեջանի ձեռքին խաղաթուղթ լինել միջազգային կառույցներում։
Ավելին, ԲՀԿ-ն հայտարարել է նաև, որ քաղաքական հետապնդման և ընդդիմությանը լռեցնելու հարցը լսելի է դարձնելու միջազգային կառույցներում։ Բայց մի՞թե դա իշխանությանը հուզում է, մենք աշխարհին «հեղափոխություն» արտահանող երկիր ենք, ի՜նչ քաղաքական ճնշում, ինչ ընդդիմություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում