Կորոնավիրուսային հակամարմինները կարող են պահպանվել վարակվելուց հետո ընդամենը 2-3 ամիս․ հետազոտություն
Կորոնավիրուսային հակամարմինները կարող են պահպանվել ընդամենը երկու-երեք ամիս այն բանից հետո, երբ մարդը վարակվում է Covid-19-ով։ ասվում է Nature Medicine-ում նախօրեին հրապարակված նոր ուսումնասիրության մեջ: Այս մասին գրում է CNBC-ն։
Չինաստանի Վանժոու շրջանի հետազոտողներն ուսումնասիրել են 37 ասիմպտոմ մարդկանց հակամարմինների առկայությունը՝ 37 սիմպտոմատիկ մարդկանց հակամարմինների հետ: Այս ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ առանց ախտանիշների մարդկանց մոտ հակամարմինների արձագանքն ավելի թույլ է, քան ախտանիշ ունեցողներինը:
Բացի այդ պարզվել է, որ 8 շաբաթվա ընթացքում հակամարմինները նվազել են ասիմպտոմ մարդկանց մոտ 40%-ով, իսկ սիմպտոմներով հիվանդությունը տարած մարդկանց մոտ՝ 12,9%։
Չնայած ուսումնասիրությունը փոքր մասշտաբով է արվել, սակայն հետազոտողները նշում են, որ այս բացահայտումները կարող են փոխել որոշ համաշխարհային առաջնորդների տեսակետները, որոնք խոսում են այսպես կոչված «իմունային անձնագրերի» մասին: Որոշ երկրներ քննարկում են ռիսկերից զերծ վկայագիր տալ այն մարդկանց, որոնք հակամարմիններ ունեն Covid-19-ի դեմ՝ հնարավորություն տալով նրանց ճանապարհորդել կամ վերադառնալ աշխատանքի, ենթադրելով, որ պաշտպանված են կրկնակի վարակումից, ինչն այդքան էլ այդպես չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան