«Հրապարակ». ՍԴ-ի դեմ արվող յուրանքանչյուր քայլ լուրջ հետևանքներ և գին է ունենալու
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իշխանությունները որոշել են շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը և «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ։ Այս շաբաթ, երբ ասում էին, որ պարտադիր պետք է ներկա լինենք Ծառուկյանին դատախազին տալու քվեարկությանը, զգուշացնում էին, որ եկող շաբաթ ևս պետք է ներկա լինենք ՍԴ-ի խնդրի քվեարկությանը` մի մարդու պես»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Ի դեպ, ՍԴ-ին առնչվող փաթեթում մեկը մյուսից առանցքային հարցեր են, սակայն ամենաէականը ՍԴ կազմի մասին ընդունվելիք որոշումները չեն, այլ ՍԴ-ն շրջանցելու նորմը։ Իշխանությունները ցանկանում են կրկին, ինչպես հանրաքվեի օրենքը, ընդունված օրինագծերը չուղարկել ՍԴ, ինչը սահմանադրական նորմ է, այդ առնչությամբ ևս ցանկանում են օրենքի նախագիծ ընդունել: Սակայն կրկին բախվում են «բայց»-ի՝ այդ նախագիծը ևս պետք է ուղարկվի ՍԴ:
Կարո՞ղ են այդ օրենքը չուղարկել ՍԴ՝ հարցրինք մեր զրուցակից սահմանադրագետին։ «Տեսականորեն՝ այո, իրենք ամեն ինչ կարող են անել և անում են, սակայն իրենց արածը միջազգային իրավունքի հետ որևէ կապ չունի՝ այդ ամեն մի քայլը լուրջ հետևանքներ և գին է ունենալու»: Ղարաբա՞ղը նկատի ունեք։ «Գինը կարող է լինել Ղարաբաղը, բայց այս պահին՝ այնպիսի կոնվենցիաներ, որոնք իրենք պարտավորվել են վավերացնել»: Ստամբուլյա՞նը։ «Բուքիքիոյի նախնական ուղերձի մեջ նման ակնարկ կարծես կար»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում