Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում
Հունիսի 19-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 225 բնակիչ։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի, նրանցից 216-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։ Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3398 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2044 նմուշառման հետազոտություն։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ընդհանուր 11 դեպք
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 118 հիվանդ տանն են
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը
- Շիրակում կորոնավիրուսով 24 հիվանդ ինքնամեկուսացած է տանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան