Շուշան Դանիելյան. 1-ին համալսարանական հիվանդանոցի կորոնավիրուսով հիվանդ 90 աշխատակիցներից 81-ը կազդուրվել են
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հաստատում է՝ 1-ին համալսարանական հիվանդանոցում 3 ամիսների ընթացքում ունեցել են կորոնավիրուսի 90 հաստատված դեպք։
«Նրանցից 78-ը բուժաշխատող են, 5-ը՝ վարչական աշխատակից և 7-ը՝ կլինիկական օրդինատոր։
Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դանիելյանը։
Նա հաստատել է, որ հիվանդանոցի տնօրենի մոտ ևս հաստատվել է հիվանդությունը.
«Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է։
Առողջություն բոլորիս !!!»։