Սարգիս Գրիգորյան. Վենետիկի մասթեր-կլասը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ
GPartners իրավաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի հրապարակած խորհրդատվական կարծիքին։ Նա գրում է.
«Երեկ Վենետիկի հանձնաժողովի հրապարակված փաստաթուղթը վստահորեն եկավ հաստատելու, որ իրավական խնդիր կա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ։ Այսպես` Վենետիկի հանձնաժողովը սևը սպիտակի վրա ասել է որ, այդ քրեական նորմը անորոշ է և անկանխատեսելի է իր կիրառման մեջ, այսինքն` չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ Պետք է նշել, որ նույն խնդիրը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ նաև արձանագրել էր ՄԻԵԴ-ը իր խորհրդատվական կարծիքում։
Վենետիկի հանձնաժողովի փորձագետները արձանագրել են հետևյալը.
1) 300.1-րդ հոդվածում օգտագործվող հասկացու¬թյունները ունեն ընդհանուր ձևակերպումներ (օրինակ` «նորմը փաստացի վերացնելը», «սահմանադրական կարգ» և այլն), որոնք տեղի են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության;
2) Եվրոպային խորհրդի անդամ երկրներում առկա չեն քրեական նորմեր, որոնք պարունակում են բացահայտ հղում սահմանադրությունների հատուկ հոդվածներին, ինչպես, որ 300.1-րդ հոդվածն է;
3) հաշվի առնելով իրավական անորոշությունը և համաչափության սկզբունքը, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ որքան ավելի լայնորեն է ձևակերպված քրեկան նորմը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անձնական ազատություններին և հիմնարար իրավունքներին: Նման դրույթը ավելի մասնակի մեկնաբանելիս պետք է հաշվի առնել dubio pro reo-ի (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դեռ կասկածներ կան) սկզբունքը։
Այսինքն` Վենետիկի հանձնաժողովը արձանագրում է, որ որոշակիության և կանխատեսելիության սահմանադրական պահանջների բավարարումը ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտ է պահանջում քրեական նորմերի դեպքում՝ հաշվի առնելով դրանց ներգործության ավելի բարձր աստիճանը և, ի թիվս այլ իրավունքների, անձնական ազատության ապօրինի սահմանափակման ուղղակի ռիսկը:
ՄԻԵԴ-ը նույնպես պահանջում է, որ մեղադրանքի հիմքում ընկած քրեական նորմի առերևույթ կամայական և անկանխատեսելի մեկնաբանու¬թյունն՝ ի խախտումն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի, քրեական գործով դատաքննությունը ամբող¬ջությամբ կարող է դարձնել անարդար՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո։ ՄԻԵԴ-ի նախադեպերը արձանագրում են, որ անձին ազատությունից զրկելու դեպքերում հատկապես կարևոր է, որ իրավական որոշակիության սկզբունքը պահպանված լինի: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ ազատությունից զրկելու պայմանները հստակ ձևակերպված լինեն ներպետական օրենսդրությամբ և այդ օրենքները իրենց հերթին լինեն «կանխատեսելի իրենց կիրառման մեջ, որպեսզի համապատասխանեն «օրինականության» կոնվենցիոն չափանիշին: Այս չափանիշը պահանջում է, որ օրենքները լինեն բավարար չափով հստակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել կամայականության հնարավոր բոլոր ռիսկերից և հնարավորություն տա անձանց, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվության օգնությամբ տվյալ պայմաններում ողջամտության աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որ գործողությունը կարող է ունենալ:
Փաստացի այս նոր փաստաթղթով Վենետիկի հանձնաժողովը հաստատեց հենց իր 2009 թվականին Քրեական օրենսգրքի փոփոխությունների և 300.1-րդ հոդվածի մշակման հեղինակների դիրքորոշումները։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի CDL(2009)042 եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող 300.1-րդ հոդվածին, ուղղակի նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»:
Այսպես` 300.1-րդ հոդվածը չի բավարարում որոշակիության և կանխատեսելիության թե՛ Սահմանադրության և թե՛ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներին: 300.1-րդ հոդվածի առանձին ձևակերպումներ չեն համապատասխանում որոշակիության նույնիսկ այնպիսի աստիճանի որը հնարավոր կլիներ հաղթահարել իրավակիրառ պրակտիկայի միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի Հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք Քր. օր.-ի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ
- Վենետիկի հանձնաժողովը քննարկելու է ՀՀ ՍԴ և երկրում սահմանադրական կարգի տապալման մասին կարծիքները
- Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ն ասաց՝ Սահմանադրական դատարա՛ն, քո երկրի պրակտիկայից չշեղվես
- ՄԻԵԴ-ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահի օգտին․ Вести.Ru
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
- «Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան