Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է խորհրդատվական կարծիքը՝ 300.1-ին հոդվածի սահմանադրականության վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովը, պատասխանելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումին, ընդունել է խորհրդատվական կարծիք (amicus curiae)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ իր անդամ պետությունների մեծ մասից ստացված նյութը ցույց է տալիս զգալի տարբերություններ հասցեագրված հարցերում, այդ իսկ պատճառով, այս amicus curiae-ում բերված եզրակացությունները միայն պայմանական են:
Նշվում է, որ տարբեր երկրներում ազգային սահմանադրությունները և օրենսդրությունը տարբեր են, թե ինչպես են նրանք կարգավորում սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունները: Անդամ պետություններում, որտեղ կան այդպիսի իրավախախտումներ և հիշատակվում են սահմանադրության մեջ, դրանք հաճախ սահմանում են ուժային և անօրինական Սահմանադրության փոփոխությունը՝ որպես այս հանցագործության տարր, և դա վերաբերում է Սահմանադրությանն ամբողջությամբ։
Մյուսները բացահայտորեն վերաբերում են սահմանադրական կարգը հարգելու պարտականությանը, սակայն, առանց այն սահմանելու։ Այնուամենայնիվ, կարծես թե գոյություն չունեն կանոնադրական դրույթներ, որոնք պարունակում են բացահայտ հղում սահմանադրության հատուկ հոդվածներին:
Այնուամենայնիվ, շատերը քրեական օրենսգրքերով/օրենսդրությամբ նախատեսված դրույթներով ենթադրաբար վերաբերում են Սահմանադրությանը՝ վկայակոչելով սահմանադրական սկզբունքներ, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ հղում որոշ սահմանադրական հաստատությունների, ինչպիսին է խորհրդարանը:
Այսպիսով, այստեղ, թվում է, թե «սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների մասով չկան բացահայտ հղումներ սահմանադրություններին», սակայն, կարելի է եզրակացնել, որ կան անուղղակի ու ակնարկող հղումներ։
Սահմանադրական կարգ հասկացությունները, սահմանադրական կարգը տապալելը, իշխանության բռնազավթումը որպես այդպիսին կարծես չի սահմանվում անդամ պետությունների մեծ մասի սահմանադիր դրույթներում:
Նշվում է, որ սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության բռնազավթման հասկացությունների վերաբերյալ նախադեպային իրավունքի պակաս կա։ Սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ չկա լավագույն փորձ՝ կապված այն փաստական հանգամանքների հետ։
Քրեական օրենքների հետադարձ կիրառման արգելքի և օրենքում հանցանքի բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանման պահանջին, ինչպես նաև սահմանադրական կարգի և սահմանադրական կարգերի տապալման հայեցակարգերի ոչ հստակ լինելու քննադատությունը կարող է մեղմվել այն բանի գիտակցմամբ, որ թվում է թե Վենետիկի հանձնաժողովի անդամ երկրներում կա ըմբռնում, որ այդ հայեցակարգերը մնան չսահմանված կամ ոչ ճշգրիտ։
Ուստի, ոչ մի եզրակացություն չի կարելի անել՝ թե ինչը կարող է լինել լավագույն փորձը՝ իրավական որոշակիության տեսանկյունից:
Այդուհանդերձ, այս սկզբունքի և համաչափության սկզբունքի տեսակետից հիմնավոր է թվում միայն ակնկալելը, որ ինչքան ավելի լայն է ձևակերպված սահմանադիր դրույթը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անհատական ազատություններին և հիմնական իրավունքներին: Նման դրույթ պետք է մեկնաբանվի նեղ՝ հաշվի առնելով dubio pro reo-ում սկզբունքը:
Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանի Սահմանադրական դատարանին։
Ամբողջական կարծիքին կարող եք ծանոթանալ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան