Փաստաբան. Մեր համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման որևէ միջոցի կիրառման անհրաժեշտություն չկա
«Երեկվա դատական ակտի մասին դեռ շատ բան ասել չենք կարող, որովհետև բովանդակությանը ծանոթ չենք, դատական ակտը դեռ չի տրամադրվել»,- լրագրողների հետ բացօթյա հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, ում բողոքները երեկ վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ բավարարեց։
Նա, այնուամենայնիվ, արձանագրեց, որ դատարանը հնարավոր համարեց խափանման այլ միջոց, բացի կալանքից, որը կարող է ընդունելի լինել դատարանի համար։
«Չնայած վերապահումներ ունենք այդ առումով։ Մեր համոզմամբ, առհասարակ խափանման որևէ միջոցի անհրաժեշտություն չի եղել։ Այնուամենայնիվ, դատարանն արձանագրեց, հնարավոր է, որ պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է այս գործում այս պրոցեսում գործի վերջնական լուծման տեսանկյունից»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, դատական ակտը պետք է իրենց տրամադրվի եռօրյա ժամկետում, երկուշաբթի կամ երեխքշաբթի արդեն լրագրողներին կտեղեկացնեն իրենց դիրքորոշումը դատական ակտի վերաբերյալ։
Հարցին, հնարավո՞ր է, որ երկօրյա ժամկետում չկարողանան վճարել պահանջվող գումարը, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, գրասենյակի տարածած հայտարարությունից ինքն իմացել է, որ բազմաթիվ մարդիկ պատրաստ են աջակցել այդ հարցում։
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ կիրառված կալանքը փոխարինվեց 2 մլրդ դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Վ. Սողոմոնյան. Գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու պատրաստակամությունն են հայտնել խոշոր գործարարներ ու բարերարներ
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան