Արամ Վարդևանյան. 300.1 հոդվածն այնքան անորոշ է, որ Վենետիկի հանձնաժողովն այն պայմանավորել է վատ թարգմանությամբ
«Ես, իմ գործընկերները մշտապես խոսել ենք քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին, ինչպիսիք են նորմը փաստացի վերացնելը, իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցնելը և այլն»,- լրագրողների հետ բացօթյա ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովը, ծանոթանալով Քերական օրենսգրքի 300.1 հոդվածի այդ դրույթներին, արձանագրել է, որ դրանք այն աստիճան անորոշ են, որ նույնիսկ միգուցե թարգմանության խնդիր կա, որ այդ հարցերն այդպես են ձևակերպված և առհասարակ դրանց չի անդրադարձել։
«Այսինքն, մենք խոսում ենք այդ աստիճան անորոշության մասին»,- ասաց Ա. Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։
Այն սահմանում է.
Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը
1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:
Այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019-ի մայիսի 20-ին կասեցրել է և Մարտի 1-ի քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։
ՄԻԵԴ-ն օրեր առաջ հրապարակել է խորհրդատվական կարծիքը։ Երեկ երեկոյան հրապարակվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է խորհրդատվական կարծիքը՝ 300.1-ին հոդվածի սահմանադրականության վերաբերյալ
- Սարգիս Գրիգորյան. Վենետիկի մասթեր-կլասը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ
- Վենետիկի Հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք Քր. օր.-ի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ
- Վենետիկի հանձնաժողովը քննարկելու է ՀՀ ՍԴ և երկրում սահմանադրական կարգի տապալման մասին կարծիքները
- Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ն ասաց՝ Սահմանադրական դատարա՛ն, քո երկրի պրակտիկայից չշեղվես
- ՄԻԵԴ-ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահի օգտին․ Вести.Ru
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
- «Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան