Ֆրանսիայում սատկել է 2019 թվականին դատ շահած Մորիս անունով աքլորը
Ֆրանսիայում սատկել է Մորիս անունով 6-ամյա աքլորը, որին դատարանը 2019 թվականին պաշտոնապես թույլարտել էր վաղ առավոտյան «ծուղրուղու» կանչել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Աքաղաղի տիրուհի Կորին Ֆեսոն ասել է, որ աքլորը սատկել է մայիսի սկզբին, բայց ինքը «չի համարձակվել դա ասել նախկինում»։
Նրա խոսքով, կորոնավիրուսի տարածման պատճառով մարդիկ արդեն իսկ բավականին անհանգստանալու առիթներ ունեն, և ինքը չի ցանկացել տխրելու ևս մեկ առիթ տալ։
«Աքլորի մահը կոտրեց իմ սիրտը։ Մենք նոր աքաղաք ենք գնել և նրան ևս կոչել ենք Մորիս, նա նույնքան գեղեցիկ է կանչում։ Բայց այս աքլորը չի կարող փոխարինել մեր Մորիսին»,- ասել է Կորին Ֆեսոն։
Երկու տարի առաջ՝ 2017 թվականին Մորիս անունով աքաղաղի և նրա տիրուհի Կորին Ֆեսոյի դեմ դատական հայց էր ներկայացրել իրենց հարևան Բիրոն զույգը։ Թոշակառու զույգին խանգարում էր աքաղաղի՝ վաղ առավոտյան կանչելը։ Հայցորդները պահանջում էին 1000 եվրո փոխհատուցում՝ իրենց պատճառված անհանգստության համար։
2019 թվականի սեպտեմբերի 5-ի դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց թոշակառուների հայցն՝ ընդդեմ աքաղաղի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան