Իսպանիան 4.3 մլրդ եվրո է հատկացնում՝ զբոսաշրջության ոլորտը փրկելու համար
Իսպանիայի կառավարությունը նախօրեին հայտարարեց զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար մոտավորապես 4,3 մլրդ եվրո տրամադրելու պլանի մասին։ Սա այն ոլորտներից է, որը չափազանց տուժել է կորոնավիրուսային ճգնաժամից։ Այս մասին գրում է EU Observer-ը։
Զբոսաշրջության ոլորտի օպերատորների համար Կառավարության կողմից առաջարկվելու է մոտ 2,5 մլրդ եվրո դրամաշնորհ:
Հայտարարությունն արվել է օրեր առաջ, երբ Իսպանիան պատրաստվում է հունիսի 21-ին բացել իր սահմանները եվրոպացի զբոսաշրջիկների համար:
Իսպանիան տարեկան ընդունում է մոտ 80 միլիոն զբոսաշրջիկ: