Աննա Մելիքյանը սերիալ է նկարահանում
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը սկսել է «Քնքշանք» սերիալի արտադրությունը, որը հիմնված է նույնանուն կարճամետրաժ ֆիլմի վրա։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինսթագրամում գրել է կարճամետրաժ ֆիլմում գլխավոր դերակատարուհի Վիկտորիա Իսակովան։ Տղամարդու գլխավոր դերակատարը Եվգենի Ցիգանովն է։
Դերասանական կազմին միանալու է Աննա Միխալկովան, Ինգեբորգա Դապկունայտեն, Յուլիա Պերեսիլդը, Ռավշանա Կուրկովան և ուրիշներ։
Դերասանների և նախագծի ռեժիսորի խոսքերով, ֆիլմում բացահայտվելու է գլխավոր հերոսուհու կյանքից մանրամասները՝ միջին տարիքի Ելենա Իվանովայի, որը հանուն կարիերայի մոռացել է իր անձնական կյանքի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մելիքյանը ֆիլմ է նկարահանում սիրային եռանկյունու մասին
- Աննա Մելիքյանի «Սիրո մասին. միայն մեծահասակների համար» ֆիլմով կեզրափակվի «Կինոտավր» փառատոնը
- Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ
- Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը հավակնում է «Նիկա»-ի
- «Կինոտավր-2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն ամենասպասվածներից է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան