Քաղաքական 09:54 19/06/2020 Հայաստան

Վանեցյան. Այս վիճակը հետևանքն է ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը և անձամբ՝ Փաշինյանը

«Հրապարակ» թերթի հետ հարցազրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը խոսել է երկում ստեղծված իրավիճակի մասին։

«Հրապարակ» - Պարոն Վանեցյան, վարչապետը, հրապարակելով մեկ օրում հիվանդացածների թվերը (665 նոր դեպք), ինքն իրեն և հասարակությանը հարց տվեց. ի՞նչն ենք սխալ անում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն ենք սխալ անում։

Վանեցյան- Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, կփորձեմ ներկայացնել հարցի պատասխանը՝ կետ առ կետ.

1. Նախ՝ ավելի ճիշտ կլիներ հարցնել՝ ի՞նչն ենք սխալ արել, ոչ թե՝ անում։ Այսօրվա վիճակը հետևանքն է մի շարք կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը և անձամբ՝ Փաշինյանը։ Պատրա՞ստ են արդյոք նրանք հասկանալ և ընդունել այդ սխալները, որոնք դարձել են տասնյակ հազարավորների հիվանդության, հարյուրավոր մահերի և դեռևս չդադարող ողբերգության պատճառը։

2. Այդ սխալները թույլ են տրվել բոլոր փուլերում. ա) ուշ է սկսվել համաճարակի դեմ պայքարը. խստացումներ և սահմանափակումներ մտցնելու փոխարեն՝ վարչապետը մարդկանց կանչում էր հանրահավաքների, բ) հայտարարված կարանտինը երկրում կրել է ձևական բնույթ և չի տվել ակնկալվող արդյունքը, գ) առողջապահական համակարգը կորցրել է շատ կարևոր ժամանակահատված և պատշաճ չի նախապատրաստվել այս ծավալներին, դ) կառավարությունը չի կարողացել և առ այս պահը չի կարողանում ապահովել թեստավորումների անհրաժեշտ քանակն ու ճիշտ մեխանիզմը, տապալվել է զանգվածային թեստավորման վճռորոշ գործոնը, ե) ճակատագրական սխալներից է մայիսի 4-ից առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների սահմանափակումների թուլացումը։

3. Կա՞ արդյոք բացատրություն, թե մայիսի 4-ից սահմանափակումները թուլացնելուց ինչու միայն 2 շաբաթ անց իշխանությունը կարևորեց դիմակների կրումը և հիմա 24 ժամ նման կոչ է անում։ Դրա հետևանքով կորցրինք 14 օր և ունեցանք վարակի անկառավարելի տարածում։

4. Աններելի սխալների շարքում էր իշխանական վերնախավի՝ հրապարակավ քարոզածի և սեփական վարքագծի անհամապատասխանությունը։ Խոսքն ամենևին միայն արցախյան հայտնի լուսանկարի մասին չէ. եկեք չմոռանանք, որ նույն կառավարության և ԱԺ նիստերին դիմակների կրումը մինչև վերջերս չուներ պարտադիր բնույթ։

Աններելի սխալների ցանկը կարելի է երկար թվարկել։ Դրանք անպայման դառնալու են շատ լուրջ քննարկման և հետաքննության առարկա, որովհետև դրանց գինը շատ թանկ է՝ մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։

«Հրապարակ» - Բայց իշխանությունն ասում է, որ հասարակությունը կարգապահ չէ, դիմակներ չի կրում, սոցիալական հեռավորություն չի պահպանում։

Վանեցյան- Իշխանության պայքարի միակ գործիքը մնացել է դիմակը։ Ես ունեմ մեծ կասկած, որ համաճարակային վիճակը ճիշտ չէ գնահատվում, և միայն դիմակով հնարավոր չէ մեղմել այն։ Դիմակը որպես դոմինանտ գործիք կիրառելու պահը բաց է թողնված։ Այս պահին ակնհայտ է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը կրում է դիմակներ, և նրանց մեղադրելն ազնիվ չէ, իսկ խնդիրը միայն դիմակների մեջ տեսնելը լուրջ չէ և նման է մյուս հարցերի վրա աչք փակելուն։

Այս պահին հիմնական սխալները տեղի են ունենում երեք հարթության մեջ.

1. Կառավարությունը չունի համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն։ Բոլոր լուծումները պահի ազդեցության տակ են և ընդունվում են վարչապետի՝ պահի տրամադրությունից կախված։ Առանց հստակ ռազմավարության հնարավոր չէ մոբիլիզացնել երկրի ռեսուրսները, հնարավոր չէ ունենալ քայլերի հաջորդականություն և ժողովրդին ներկայացնել հեռանկարը։

2. Ակնհայտ խնդիր է մենեջմենթը։ Այս կառավարությունը չունի հակաճգնաժամային կառավարման ունակություն։ Աշխարհում ոչ մի համաճարակ հնարավոր չէ հաղթահարել 24 ժամ խոսելով։ Մեր պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ օրերի ընթացքում լուծելու հիվանդանոցային անհրաժեշտ քանակի մահճակալների թիվը, թեստավորումների խնդիրը, և ոչ ոք չի մնա առանց բուժօգնության, իրավիճակը կդառնա կառավարելի։

3. Հայաստանն ունի միջազգային օգնության կարիք, բայց Փաշինյանն իր քաղաքական շահը վեր է դասում մեր քաղաքացիների կյանքից և առողջությունից։ Մեզ պետք է գրագետ ձևակերպել միջազգային օգնության ծավալները, որակը և բոլոր հնարավոր խողովակներով ստանալ այն։ Ստացվող հատուկենտ փոքրածավալ աջակցությունը Հայաստան է հասնում միայն տարբեր անձնական կապերի և հենց աջակցող երկրների նախաձեռնությամբ և ո՛չ մեր պետության դիմումների արդյունքում։

4. Ժողովրդի հետ իշխանությունների կոնտակտը շատ դժվար է ստացվում, քանի որ մարդիկ արդեն չեն հասկանում՝ ո՛ր խոսքն է պետք լուրջ ընդունել և որը՝ ոչ։ Իշխանությունն ամեն օր փոխում է իր խոսքի ինտոնացիաները, մարդկանց շերտավորում է, թիրախավորում՝ ըստ քաղաքական նախընտրությունների, ստեղծում է լարվածություն՝ հասարակական տարբեր խմբերի միջև։ Երկրի համար այս դժվար շրջանում առաջին պլան են բերվում վիճելի քրեական գործեր, որոնք առաջացնում են հանրային մեծ ռեզոնանս և լարվածություն, իրար դեմ են հանում մարդկանց՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նման պայմաններում՝ պառակտված հասարակությամբ, շատ դժվար է պայքարել միասնական ճակատով։

Միաժամանակ, իշխանությունն իր բոլոր քարոզչական ռեսուրսները կենտրոնացնում է՝ հանրությանը համոզելու համար, թե ինչ-որ այլ, մութ ուժեր են շահագրգռված հանրությանը պառակտելու հարցում։ Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը շատ լավ տեսնում է իրականությունը։ Իսկ այդ քարոզչական ռեսուրսներն այսօր խիստ անհրաժեշտ են հակաճգնաժամային, իրական պայքարի համար։

5. Ազգային ժողովն ու կառավարությունը շարունակում են համաճարակի և դրա տնտեսական հետևանքների հետ ուղղակիորեն կապ չունեցող բոլոր օրենքների ու նորմատիվ ակտերի ընդունումը, քաղաքական հակառակորդների դեմ քաղաքական-քրեական հետապնդումները, որոնք ստիպում են մարդկանց փողոց դուրս գալ իրենց իրավունքները կամ քաղաքական հետապնդման ենթարկվողներին պաշտպանելու համար` ակամա ստեղծելով վիրուսի տարածման մեծ վտանգ:    

«Հրապարակ» - Ձեր կարծիքով, հնարավո՞ր է սխալների շտկում և իրավիճակի բարելավում։

Վանեցյան- Վարչապետի հնչեցրած հարցը ես ապառնի ժամանակով կձևակերպեի. ի՞նչն ենք սխալ անելու։

1. Շարունակելու եք սխալ հասկանալ իրականությունը
2. Չեք լսելու ուրիշների խորհուրդները և առաջարկները
3. Չեք ներգրավելու կառավարչական ունակություններ և փորձ ունեցող մարդկանց
4. Չեք գիտակցելու, որ հասարակությունները լսում և ընդունում են նրանց, ում հարգում են՝ բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}