Փաստաբան. Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ սահմանադրական կարգի տապալման նման հոդված որևէ այլ երկրում չես գտնի
«Վենետիկի հանձնաժողովը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասին խորհրդատվական կարծիք հրապարակելու համար ուսումնասիրել է ոչ միայն եվրոպական, այլ նույնիսկ կորեական փորձը»։ Լրագրողների հետ բացօթյա հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Արդյունքում եկել է եզրակացության, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր»,- հանձնաժողովի կարծիքի մասին հայտնեց փաստաբանը՝ ավելացնելով, որ գործող 300.1 հոդվածում չկա ոչ բռնության, ոչ բռնության սպառանալիքի կիրառում։
Նա նշեց, հոդվածում ունենք «փաստացի վերացում» արտահայտությունը, որը, ինչպես ընդգծեց Վարդևանյանը, ոչ միայն իրենց, այլև Վենետիկի հանձնաժողովի չորս հեղինակավոր փորձագետների համար հասկանալի չէ, նրանք կարծել են, թե դա թվացյալ թարգմանության խնդիր է։
Հիշեցնենք, որ Քր. Օր.-ի 300.1 հոդվածի առաջին մասը սահմանում է. «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»։
Վարդևանյանը նշեց՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանդրական կարգի տապալումը այն ձևակերպմամբ, որ կա Հայաստանում, միջազգային փորձում նմանը չունի։
«Այսինքն, այն ձևով ու տեսակով, երբ ոչ թե սահմանադրության սկզբունքներ են պաշտպանվում, այլ սահմանդրության հոդվածներին են հղումներ տրվում, երկրորդը միջազգային փորձում չկա»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքվ, Վենետիկի հանձնաժողովը եզրափակիչ մասում նշել է, որ նման ընդհանուր լայն մեկնաբանման հոդվածները պարունակում են անորոշության ռիկսեր, իսկ անորոշության ռիսկերի դեպքում դրանք պետք է մեկնաբանվեն նեղ ձևոցվ՝ հօգուտ անձի իրավունքների։
«300.1 հոդվածն այնպիսին է, որ այն նույնիսկ հնարավորություն չի տալիս նեղ մեկնաբանելու։ Իսկ այդ դեպքում խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը, որը միջազգային իրավունքի կայուն ձևակերպված սկզբունք է»,- մասնագիտական կարծիքը ներկայացրեց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. 300.1 հոդվածն այնքան անորոշ է, որ Վենետիկի հանձնաժողովն այն պայմանավորել է վատ թարգմանությամբ
- Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է խորհրդատվական կարծիքը՝ 300.1-ին հոդվածի սահմանադրականության վերաբերյալ
- Սարգիս Գրիգորյան. Վենետիկի մասթեր-կլասը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ
- Վենետիկի Հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք Քր. օր.-ի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ
- Վենետիկի հանձնաժողովը քննարկելու է ՀՀ ՍԴ և երկրում սահմանադրական կարգի տապալման մասին կարծիքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին