Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս եկավ։
«Ինձ համար ամեն ինչ շատ զարմանալի է։ Պատմություն մեջ չկա ընտրակաշառքով մարդ կալանավորել»,- ասաց նա։
Գ.Ծառուկյանը հայտնեց, որ դատարանը իրեն կալանավորելու միջնորդության հետ կապված խորհրդակցական սենյակ է հեռացել, որոշումը կհրապարակի կիրակի օրը։
Նա նաև ասաց. «Պատրաստ եմ ինքնակամ գնալ ու պատիժ կրել, եթե այս աղքատության և տնտեսական անկման մեջ մեղավոր եմ, պատճառը ես եմ»։
Հիշեցնենք, որ գործի քննությունը սկսվել է հունիսի 17-ից։ Գ. Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը է ներկայացրել ԱԱԾ-ն։ Միջնորդությունը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։
ԱԱԾ-ում քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի դեմ։ ԲՀԿ առաջնորդը դրանք համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել են նրան անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Եվրոպացի մեր գործընկերները ուշի-ուշով հետևում են ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական գործընթացներին
- Երրորդ օրն է դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը
- Մեկը թող ասի,որ Ծառուկյանը գումար է տվել. Գագիկ Ծառուկյան
- Շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը
- Գագիկ Ծառուկյանի պաշտպան. Նիստից հետո աղաղակող փաստեր կներկայացնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան