«Հրապարակ». ԲՀԿ-ական պատգամավորների տների և գրասենյակների խուզարկություններ են արվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ է արել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդևան Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի մոտ։ Մեկի՝ տանը, մյուսի՝ գրասենյակում։ Փնտրել են 2017թ․ ընտրակաշառքի գործով ապացույցներ։
Վարդևան Գրիգորյանը փոխանցեց. «Տարել են իմ նոութբուքը և թոռներիս հեռախոսները, 2 հատ… Տղայիս ասել են, թե ինչ-որ ցուցակներ են ման գալիս, ենթադրվում է, թե ինչ ցուցակներ։ Բայց ինչ-ինչ՝ ինձ մոտ գոնե չպիտի ման գային. ես 1990 թվին հնարավոր 4 հազար 300 ձայնից 3 հազար 700 ձայն եմ տարել ԳԽ ընտրություններին, քաղաքապետի 2016 թ. ընտրություններին 11 հազար ձայն եմ հավաքել։
4 անգամ ընտրվել եմ և գրեթե միշտ պահպանել եմ իմ ձայները, 2017-ին էլ 14 հազար ձայն եմ հավաքել, միայն վերջին ընտրություններին եմ 3 հազար ձայն հավաքել, բոլորդ էլ երևի գիտեք, թե ինչու»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում