Քաղաքական 20:24 18/06/2020 Հայաստան

Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նա մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:    

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի նախագահներ,
Հարգելի գործընկերներ,

ուրախ եմ հանդիպել ձեզ այս տեսակոնֆերանսի ժամանակ: Հուսով եմ, որ հաջորդ անգամ՝ 2021 թվականի սկզբին, մենք հնարավորություն կունենանք անձամբ հանդիպել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության և կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու նպատակով: Կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են:

Մեր ջանքերը սակայն հանդիպում են նախկին օլիգոպոլիաների և կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը: Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները և կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու և կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով:

Չնայած այս բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար:

Հարգելի գործընկերներ,

բարեփոխումների յուրաքանչյուր փուլում մենք զգացել ենք մեր եվրոպական գործընկերների անվերապահ աջակցությունը: Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է պետական կառուցակարգերի կայացման գործում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մշակութային ընդհանրությունների վրա: Արևելյան գործընկերությունը մեր համագործակցության շարժիչ ուժն է: Այն ապահովում է արդյունավետ հարթակ ԵՄ-ի և տարածաշրջանի երկրների հետ երկխոսության և համագործակցության համար: Դրա ամբողջականության և շարունակականության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի: Ներքին բաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ կխաթարի Գործընկերության բուն փիլիսոփայությունն ու ազդեցությունը:

Հայաստանը ողջունում է 2020-ից հետո իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն: Փաստաթղթում ուրվագծված հինգ նպատակները համահունչ են մեր գերակայություններին: Մենք հավատում ենք, որ 2020-ից հետո նախանշվող նպատակները պետք է ապահովեն ուժեղ դիմադրողականություն և շոշափելի արդյունքներ: Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները ԵՄ-ի և Գործընկերության կողմից խրախուսվող համերաշխության և համագործակցության քաղաքականության ևս մեկ վկայությունն են: Հայաստանը բարձր է գնահատում ավելի քան 92 միլիոն եվրոյի աջակցությունը, որը միտված է ճգնաժամի անմիջական կարիքները բավարարելուն և դրա բացասական ազդեցությունը մեղմելուն:

Համամոլորակային մարտահրավերները պահանջում են միասնական գործողություններ, այլ ոչ թե առճակատում: Համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է և պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու  իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Վարչապետը ևս մեկ անգամ  կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար:  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}