Արթուր Վանեցյան. Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում
«Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշել է. «Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր. «Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարները իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝ պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։ Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր թշնամանք ու լուտանքներ են հորդում իմ, պատգամավոր Սիմոնյանի ու դատավոր Նիկողոսյանի հասցեին»։
Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) June 18, 2020
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու
- Արթուր Վանեցյան. Եկել եմ դատարան՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին
- Արսեն Բաբայանը ԱԱԾ-ի համար հրապարակում է Վանեցյանի գտնվելու վայրը
- Ա. Վանեցյան. «Գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ». «Առավոտ»
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան