Գազի սակագինը 4.5%-ով բարձրացել է միայն տնտեսվարողների համար. ՀԾԿՀ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ մի շարք տնտեսվարողների համար գազի սակագինը կբարձրանա միջինը 4.5%-ով: Սակայն չի բարձրանա քաղաքացիների համար սահմանված 139 դրամ սակագինը: Նույնը կմնա նաև սոցիալապես անապահով բնակիչների համար սահմանված սակագինը՝ 100 դրամը։
Ըստ ՀԾԿՀ ներկայացրած «Գազպրոմ Արմենիայի» գազի սակագների վերանայման հայտի, պետք է բնակիչների համար սահմանվեր գազի միասնական սակագին 135,9 դրամ, սոցիալապես անապահովների համար գործող մատչելի սակագինն էլ պետք է հանվեր։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առաջարկել էր գազի գնի ընդհանուր բարձրացում՝ 1000 խմ գազի միջին սակագինը հասցնելով 283 դոլարի: ՀԾԿՀ-ն էլ, առաջնորդվելով իր հաշվարկներով, առաջարկեց 266․7 դոլար՝ ներկայիս գործող 255 դոլարի փոխարեն։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն իր ելույթում պնդեց, որ 1000 խորանարդ մետրի համար, պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար:
Քննարկման արդյունքում հաստատվեց ՀԾԿՀ առաջարկած տարբերակը, որի հետևանքով սակագնի բարձրացում կլինի միայն տնտեսվարողների համար։ Հանձնաժողովը որոշեց նաև անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։
«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը պատասխանելով լրագրողների հարցին, նշեց որ գնի բարձրացումը նախատեսված էր ոլորտի զարգացման համար, որը չընդունվեց. «Ինչ-որ բաներ զարգացման տեմպերի հետ կապված և ասենք որոշ խնդիրներ կդանդաղեն, բայց անվտանգությունը, խոստանում եմ, որ ձեր վրա չի ազդելու»:
Վերջինիս խոսքով, իրենց նախագծով սահմանված էր, որ 2020 թվականի հուլիսի 19-ից կգործելու էին նոր սակագները բոլորի համար, բացի ջերմատներից, որոնց համար պետք է գործեր օգոստոսի մեկից։ Հետևաբար, քանի որ «Գազպրոմ Արմենիայի» հայտը ամբողջությամբ չի բավարարվել, արդեն հուլիսի 19-ին 1000 աշխատակցիկրճատման կարիք կլինի, որպեսզի այդ ֆինանսական բացը փակվի։
Ըստ Հրանտ Թադևոսյանի, հիմնական կրճատումները կլինեն հսկիչների կազմից, որոնց թիվը կլինի 700-800 հոգի։
Հարակից հրապարակումներ`
- Բարձրլեռնային տարածաշրջանների համար ձմռանը գազի և լույսի սակագինը պետք է իջեցնել. պատգամավոր
- 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների համար սակագինը բարձրանալու է. Կամո Սարգսյան
- Լուկաշենկոն սպառնում է ռուսական գազին այլընտրանք գտնել
- Լուկաշենկո. Անհրաժեշտ է ավելի լայնորեն օգտագործել տեղական վառելիքը, այլ ոչ թե գազ ու նավթ մուրալ
- Գազի գնի ընդհանուր շուկան նախատեսված է ձևավորել 2025 թվականից. Քոչարյան
- Ընդամենը 4%-ով է գազի գինը բարձրանալու, բայց ոչ բոլորի համար. փոխվարչապետ
- Այս պահին անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու. փոխվարչապետ
- Տարբեր «սոցիալական» խմբերի համար գազի գինը տարբեր կլինի
- ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ գազի գնի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում
- «Գազի միասնական շուկայի արագ ձևավորման հարցը Հայաստանի դեպքում իրեն առավել սուր է զգացնել տալիս». Նիկոլ Փաշինյան
- ԵԱՏՄ-ում առաջնահերթություններից մեկը գազի և նավթի միասնական շուկայի ձևավորումն է . Փաշինյան