Իսրայելում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 200 նոր դեպք
Մեկ օրում Իսրայելում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 207 նոր դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է հիվանդության 20,217 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվը 303 է։
Ըստ նախարարության, այս պահին երկրում փաստացի կա 4354 հիվանդ, նրանցից 38-ի վիճակը գնահատվում է ծանր, որից 28-ին միացված են արհեստական շնչառական սարքեր։ Միևնույն ժամանակ, վերականգնվել է 15,563 հիվանդ:
Ըստ աղբյուրի, երկրում գործում է կարանտինային ռեժիմ, փակ են դպրոցներն ու մանկապարտեզները։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Իսրայելում ձևավորվեց ամենաուռճացված կառավարությունը․ Արմեն Պետրոսյան
- Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան