«Իրատես». ԲՀԿ-ն է խնդրել, որ ՀՀԿ-ի օժանդակությունը երևացող չլինի
«Իրատես» թերթը գրում է.
«ՀՀԿ-ի պասիվությունը ԲՀԿ-ի հարցում պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն վերջինիս խնդրել է՝ այս փուլում ՀՀԿ օժանդակությունը երևացող չլինի: Այնուհանդերձ, առաջին օրը բողոքավորների մեջ բավականին թվով հանրապետականներ են եղել. չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի ջրերն ինչ-որ պահի նույն առվով չեն հոսել, Հայրապետյանի կողմնակիցները այնտեղ են եղել:
Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ն որևէ կերպ չի տալիս Ռոբերտ Քոչարյանի անունը, այդ թևից ևս մասնակցություն եղել է. վերջիններս համոզված են, որ «ուղտը» բոլորի դռանն է չոքել, և պետք է հաղթահարել տարաձայնությունները` երկիրը պատած «չոռից» ազատվելու հարցում:
Ընդ որում, առաջին օրերին ԲՀԿ-ի շուրջ համախմբված ուժերից ավելի քիչ մարդիկ են եղել բողոքավորների մեջ, քան «մերժվածներից», ինչը ԲՀԿ-ն շատ ծանր է տարել, սակայն նախորդ օրը «ալյանսը» ուղղեց իր սխալը` դատարանի առջև ներկայանալով լիդերներով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում