ՇՄՆ. Խոսրովի անտառում հրդեհը կայծակի հետևանք էր
Խոսրովի անհտառում երեկ բռնկված հրդեհի պատճառը եղել է կայծակը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Հրդեհի հետևանքով ,ոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ):
Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների արջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վաղ առավոտյան վերսկսվել են Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները
- Այս պահին Խոսրովի արգելոցում ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ
- Խոսրովի անտառում ծխի պատճառով օդ են բարձրացել ուղղաթիռն ու անօդաչու սարքը