Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Արմեն Մարտիրոսյանի հայրը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հայրը։
«Այսօր 77 տարեկանում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը։ Ընտանիքի որոշմամբ, հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվի, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի մասնակցությամբ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել էր, հայրը կորոնավիրուսով հիվանդ է, գտնվում է ռեանիմացիայում է, հիվանդ են իր երեխաների մայրը, իր մայրը, եղբայրը, եղբայրների կանայք, նրանց երեխան, դուստրը։
«Դիմակ կրեք, ձեռքերը օճառով լվացեք, ալկոգել օգտագործեք, պահպանեք հեռավորություն։ Շնորհակալ եմ Հայաստանի և օգնության եկած այլ երկրների բժիշկներին և բուժաշխատողներին։
Շնորհակալություն բուժքույր Անահիտ Մարտիրոսյանին»,-գրել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան