Ուկրաինայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը ռեկորդային թվով աճում են
Ուկրաինայում նախորդ 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել. վարակվել է 921 քաղաքացի, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ նախորդ մեկ օրվա ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 19 քաղաքացի, միևնույն ժամանակ վերականգնվել է 586 հոգի։
Երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը հայտնել է, որ վարակվածների մեջ կան 64 երեխաներ և 161 բուժաշխատողներ: 182 քաղաքացի հոսպիտալացվել է։
«Գրեթե 10 օր է՝ մենք նկատում ենք դեպքերի թվի աճ, և այդ պատճառով հորդորում ենք պահպանել սահմանված կանոնները», - ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ օրական կորոնավիրուսի գրեթե 19 հազար թեստ է անցկացվում։
Նշվում է, որ Ուկրաինայում շարունակվում է տեղայնացված կարանտինային ռեժիմը, որը պահպանվելու է մինչև հուլիսի վերջ։ Այսինքն՝ կախված դեպքերի տարածման դինամիկայից, երկրի որոշակի հատվածներում մտցվում են սահմանափակումներ, կամ հակառակը՝ չեզոքացվում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները