Չինաստանում նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 37 նոր դեպք
Չինաստանում նախորդ օրը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 37 նոր դեպք, որից 32-ը ունեն ախտանիշներ, 5-ը ասիմպտոմ են: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն:
Ակտիվ դեպքերից 4-ը «ներմուծված» են, 28-ը գրանցվել են երկրի ներսում: Վերջիններից 25-ը՝ Պեկինում են, երկուսը՝ Հուբեյի նահանգում և մեկը՝ Լիաոնինի նահանգում:
Երկու օր առաջ հայտնաբերվել էր կորոնավիրուսի վարակի 36 նոր դեպք ՝ 28 ակտիվ (21-ը՝ Պեկինում) և 8-ը՝ ասիմպտոմ:
Մահվան դեպքեր չկան:
Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 4634 մարդ, գրանցվել է վարակվելու 83 325 ակտիվ դեպք, որից 1 864-ը բերված էր այլ երկրից:
Մայրցամաքային Չինաստանից դուրս, հայտնաբերվել է հինգ նոր դեպք ՝ չորսը Հոնկոնգում և մեկը ՝ Թայվանում: Այստեղ համաճարակի սկզբից գրանցվել է վարակի 1615 դեպք, Հոնկոնգում `1 124 (չորս մահվան դեպքում), Մակաոյում` 45, Թայվանում` 446 (յոթ մահ):
Չինաստանում COVID-19 նոր բռնկումը կապված է Պեկինի «Սինֆադի» խոշոր շուկայի հետ: Ֆենտայի շրջանում, որտեղ գտնվում է շուկան, մտցվել է«ռազմական ռեժիմ» և խիստ կարանտինային միջոցառումներ են իրականացվում «Սինֆադի» շուկայի մերձակայքում գտնվող միկրոշրջաններում:
Պեկինի իշխանությունները սահմանափակ են ավտոմեքենաների երթևեկությունը մայրաքաղաքի և Չինաստանի այլ քաղաքների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին