Ռուբեն Մելիքյան. էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարները իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝ պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։ Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր թշնամանք ու լուտանքներ են հորդում իմ, պատգամավոր Սիմոնյանի ու դատավոր Նիկողոսյանի հասցեին։
Տեղեկացնում եմ, որ՝
1/ դատավոր Նիկողոսյանն ուսանել է Արդարադատության ակադեմիայում իմ ղեկավարման օրոք՝ այնպես, ինչպես շուրջ 5 տասնյակ այլ ներկայիս դատավորներ, այդ թվում, ի դեպ, դատավոր Դանիբեկյանը։
2/ Ակադեմիայի՝ իմ ղեկավարությամբ շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձր տեղեր են զբաղեցնում դատավորների վարկանիշային աղյուսակում, այդ թվում՝ դատավոր Նիկողոսյանը։
3/ Ակադեմիայի առաջին ղեկավարն եմ եղել։ Շուրջ մեկ տարում այն ճանաչվեց օրինակելի կառույց, և Եվրոպայի խորհուրդը մեզ մոտ էր գործուղում տարբեր երկրների պատվիրակություններ՝ մեր փորձը ուսումնասիրելու համար։
4/ Ակադեմիան ենթակա չի եղել արդարադատության նախարարին։ Ես ենթարկվում էի բացառապես Ակադեմիայի խորհրդին՝ արդարադատության փոխնախարարի ու երեքական դատավորի ու դատախազի կազմով։ Խորհրդի կազմում իմ ռեկտոր լինելու ողջ ընթացքում եղել է ներկայիս գլխավոր դատախազը։ Հարցեր ունեք՝ իրեն ուղղեք։
5/ Ձեր ֆեյքային հարձակումների վրա թքած ունեմ։
6/ Այ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. 2 մլրդ դրամ գրավի չափը կարելի է ասել աննախադեպ է Հայաստանի համար
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց
- Դատավորը՝ Եգորյանին. Հիմա ես համաձայնվե՞մ, թե՞ չհամաձայնվեմ «կոնսենսունս մինուս 1»-ի հետ
- Դատավորն ընդունելի համարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի առարկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին