ՍԴ-ն կվերսկսի «300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը
ՄԻԵԴ-ից, Վենետիկի հանձնաժողովից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիքները ստանալուց հետո Սահմանադրական դատարանը կվերսկսի կասեցված վարույթը։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը։
«Մենք դիմում էինք ներկայացրել ՍԴ՝ 300.1 հոդվածի ակնհայտ հակասահմանադրականության վերաբերյալ։ Հենց դրա շրջանակում կասեցվել էր վարույթը, որպեսզի կարծիքները ստանային։ Կարծիքները ստացվել են, հետևաբար, վարույթը վերսկսելու է»,- ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին ՍԴ՝ վիճարկելով 300.1 հոդվածի սահմանդրականությունը։ Իր հերթին ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին կարծիքներ ստանալու համար։
«Ստացված խորհրդատվական կարծիքների հետ ոչ այնքան մենք անելիք ունենք, որքան Սահմանադրական դատարանը։ Բնականաբանար, մենք մեր իրավական դիրքորոշումներում հղում տալու ենք այս կարծիքներին»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ իրենք բազմաթիվ անգամ դատավորներին, դատախազներին խնդրել են մեկնաբանել 300.1 հոդվածը, առ այսօր որևէ պաշտոնատար անձ դրա մեկնաբանությունը տալ չի կարողացել։
«Բոլոր մեկնաբանությունները հանգում են նրան, որ Սահմանադրության 1-6 հոդվածների խախտումը ենթադրում է դրանց տապալում, սակայն դա պատշաճ համարվել չի կարող, քանի որ ցանկացած պաշտոնատար անձ, ով լիազորությունների չարաշահում կատարի, ինքն ուղղակիորեն խախտում է Սահմանադրության այդ հոդվածներից մեկը, հետևաբար, նման դեպքերում անձինք պետք է մեղադրվեն ոչ թե կոնկրետ հանցագործության, այլ սահմանադրական կարգը տապալելու համար»,- մանրամասնեց Խուոյանը։
Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:
Այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ սահմանադրական կարգի տապալման նման հոդված որևէ այլ երկրում չես գտնի
- Արամ Վարդևանյան. 300.1 հոդվածն այնքան անորոշ է, որ Վենետիկի հանձնաժողովն այն պայմանավորել է վատ թարգմանությամբ
- Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է խորհրդատվական կարծիքը՝ 300.1-ին հոդվածի սահմանադրականության վերաբերյալ
- Սարգիս Գրիգորյան. Վենետիկի մասթեր-կլասը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ
- Վենետիկի Հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք Քր. օր.-ի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ
- Վենետիկի հանձնաժողովը քննարկելու է ՀՀ ՍԴ և երկրում սահմանադրական կարգի տապալման մասին կարծիքները
- Գևորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ն ասաց՝ Սահմանադրական դատարա՛ն, քո երկրի պրակտիկայից չշեղվես
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
- «Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
- Գոռ Հովհաննիսյան. ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել
- Էդվարդ Ֆիցգերալդ. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է
- Արամ Վարդևանյան. ՄԻԵԴ փաստաթղթում մենք տեսնում ենք 300.1 հոդվածի անհստակություն
- Օրբելյան. Ոչ միայն մենք, այլև արտասահմանցի դոկտորները չեն տեսնում ենթադրյալ գործողությունների ու 300.1 հոդվածի կապը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան