ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արդյունավետ ներդնել խնայողությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն` Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաներին էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով, որոնք հասանելի են հետևյալ հարթակներում՝
Android: https://bit.ly/2ZreXBN
Բանկից մանրամասնում են, որ Quik առևտրային հարթակին հեռահար հասանելիությունը հաճախորդին ընձեռում է բորսայական սակարկություններին անմիջական մասնակցության հնարավորություն: Բջջային հավելվածի միջոցով հաճախորդը կարող է առցանց եղանակով ներդրումներ կատարել արժեթղթերում աշխարհի ցանկացած կետից:
Ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացած բոլոր ֆիզիկական անձինք:
Quik համակարգը և բջջային հավելվածը հաճախորդին հնարավորություն են տալիս ինքնուրույն.
.Ուսումնասիրել Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաների ֆինանսական գործիքները,
.Կնքել գործարքներ,
.Հետևել յուրաքանչյուր գործարքի ֆինանսական արդյունքներին և ամբողջ պորտֆելին:
Մինչև 15.08.2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է ակցիա, որի շրջանակներում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 ԱՄՆ դոլար կամ համարժեք արտարժույթ (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, Եվրո):
Բրոքերային հաշիվ բացելու համար հաճախորդը պետք է ներկայացնի.
.Անձնագիր,
.Սոցիալական քարտ/ID քարտ
.Դրամական միջոցների ծագման աղբյուրի մասին տեղեկանք:
«Մեր կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներն անձնական միջոցների ներդրման հարմարավետությունը տեղափոխում են նոր հարթություն: Ձեզ հնարավորություն է ընձեռվում աշխատելու ռուսաստանյան շուկայում և միջազգային առաջատար հարթակներում՝ MICEX, NASDAQ, NYSE, LSE և Deutsche Borse (XETRA) վաճառվող արժեթղթերի ամբողջ գործիքակազմի հետ: Իսկ «ВТБ Мои Инвестиции» հավելվածը, բացի հարմարավետ և պարզ ինտերֆեյսից, հնարավորություն է տալիս ինտելեկտուալ համակարգի օգտագործմամբ անհատականացնել ինտերֆեյսը՝ Ձեր հետաքրքրություններին, նախասիրություններին և պահանջներին համահունչ: Զգալի առավելություն է նաև Ռուսաստանի լավագույն վերլուծական թիմի՝ «VTB Capital»-ի բացառիկ վերլուծությունների օգտագործման հնարավորությունը: Համոզված եմ, որ մեր կողմից առաջարկվող լուծումը ՀՀ շուկայում կլինի լիարժեք պահանջված՝ ապահովելով սեփական միջոցների արդյունավետ ներդրման համար բոլոր հնարավորությունները՝ ինչպես մեր գործող հաճախորդների, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների համար» - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն՝ Դ. Լիսիչենկոն:
Մանրամասները կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/invest/broker/ կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Հոգ ենք տանում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը` նախատեսված ուսանողների և նորավարտների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան