«Դատախազության հայտարարությունից պարզ է դարձել, որ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը հնարավոր է առհասարակ չի ուսումնասիրվել»
«Այն, որ Դատախազությունը առհասարակ կողմ չէ այս գործընթացի և որևէ աղերս չունի ՎՀ կարծիքի հետ, բայց իրենց մշտական ոճով՝ մեկնաբանում է այն, ինչպես մեկնաբանում է ՍԴ որոշումները և այլն, ինքնին տարակուսելի է...: Չեմ կարող բացառել, որ նույն խնդիրը որն առկա էր ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի դեպքում (այդ թվում Հայերեն թարգմանության բացակայությունը), առկա է նաև տվյալ դեպքում: Պարզապես խնդրում եմ անգլերեն ընթերցող և անգլերեն փաստաթղթերից օգտվող անձինք ուսումնասիրեն այդ ՎՀ կարծիքը: Հատկապես դիտարկելով՝ 12,21, 36, 44, 52 պարագրաֆները: Ավելին մեկ պարագրաֆ տեղադրում եմ բառացի հատուկ մեր գործընկերների համար՝ առանց մեկնաբանության. «36. Article 300.1 of the Armenian Criminal Code leaves room for interpretation as to what is meant by the “actual elimination of any norm provided for in Articles 1 to 5 or in Part 1 of Article 6 of the Constitution”, making it difficult to identify similar provisions in the legislation of other member States. In addition, the legal definition provided by the provisions (“which is expressed
in termination of the action in the legal system”) does not clarify the situation, which may however be due to the translation. For the sake of clarity, the aspect of the “actual elimination” is therefore omitted from the following comments»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով. որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ մեկնաբանությունները սուբյեկտիվ են։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազություն. Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ մեկնաբանությունները սուբյեկտիվ են
- Փաստաբան. Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ սահմանադրական կարգի տապալման նման հոդված որևէ այլ երկրում չես գտնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին