Մելիք-Շահնազարյան. Բա ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի...
Քիչ առաջ երկրորդ դեպքի մասին լսեցի, երբ ոստիկանը փողոցում մոտենում է դիմակ կրող քաղաքացուն և փաստաթղթեր ստուգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Այսինքն այդ ոստիկաններին, փաստորեն, ավելի շատ հետաքրքրում է քաղաքացու դիմակ կրել/չկրելու հարցը, այլ այն՝ արդյո՞ք մոտը անձը հաստատող փաստաթուղթ կա, թե ոչ։ Բա ասում էիք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի... Բա ի՞նչ է այդ դեպքում, «հարգելի» իշխանություններ։
Եթե ոստիկանը մոտենում ու դիմակ կրող քաղաքացուց փաստաթուղթ է հարցնում, ուրեմն որպես ի՞նչ է դիտարկում այդ քաղաքացուն նա։ Իմ մտքին «տուգանքի մատերիալ» արտահայտությունից զատ ուրիշ բան չի գալիս։ Կարո՞ղ է հուշեք, մի թավշյա տերմին հորինեք դրա փոխարեն, հը՞ պարոն վարչապետ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի կրումը.Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան