Գերմանիայում մսամթերքի վերամշակման գործարանում 1029 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Գերմանիայի Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա նահանգի «Tönnies» մսամթերքի վերամշակման գործարանում կորոնավիրուսով վարակված աշխատակիցների թիվը գերազանցել է հազարը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի իշխանություններին:
Ըստ աղբյուրի, կորոնավիրուսի համար արված թեստերը դրական են եղել մսի վերամշակման գործարանի 1029 աշխատողների մոտ: Գուտերլոուի շրջանի ղեկավար Սվեն-Գեորգ Ադենաուերը մամուլի ասուլիսում հայտնել է, որ իրավիճակը բացառիկ է երկրի համար։
«Մենք դեռ հնարավորություն ունենք կանխելու տարածաշրջանային արգելափակումը», - ասել է նա:
Նշվում է, որ մսի վերամշակման գործարանում բռնկված վարակը չի տարածվել ողջ շրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մսամթերքի գործարանում կորոնավիրուսի բռնկման պատճառով 7 հազար մարդ մեկուսացվել էր : Որպես նախազգուշական միջոց, փակվել են Գուտերլոուի շրջանի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները: Այս պահին մսամթերքի վերամշակման գործարանը չի աշխատում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին