Թրամփը փորձել է Կիմ Չեն Ինին նվիրել «Ռոկետմեն» ֆիլմի սկավառակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին Սինգապուրում քաղաքական գործիչների հանդիպման ընթացքում փորձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին հանձնել Էլթոն Ջոնի մասին կենսագրական «Ռոկետմեն» ֆիլմի սկավառակը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս դրվագը հիշատակվում է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ այն տեղի է ունեցել» գրքում: Նրա խոսքով, Թրամփն անձամբ ստորագրել է սկավառակի կրկնօրինակը և պահանջել է այն փոխանցել Կիմ Չեն Ինին:
Դրանից որոշ ժամանակ առաջ Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել էր «փոքր հրթիռ», Հյուսիսային Կորեայի առաջնորդն ի պատասխան դրան՝ Թրամփին անվանել էր գանգստեր և խենթ ծերուկ: Mirror- ը նշում է, որ «Ռոկետմեն» սկավառակի հետ կապված ժեստը նպատակ ուներ ցույց տալ Փհենյանին, որ Թրամփի ասածները հաճոյախոսություն էին, ոչ թե վիրավորանք: