Հրապարակվել են «Ապոլոնի»՝ Լուսնի վրա վայրէջքի կադրերը
Չինական «Chang'e-2» ավտոմատ կայանը «Ապոլոն» ծրագրի շրջանակներում ուսումնասիրել է ամերիկյան տիեզերանավերի վայրէջքի վայրերը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նկարները տեղադրվել են 2018-ին, Լուսնի ուսումնասիրության համար նախատեսված չինական ծրագրի գիտական տվյալների պորտալում, բայց լայն տարածում են գտել 2020 թվականի մայիսին՝ Վիտալի Եգորովի «Մարդիկ լուսնի վրա. հիմնական պատասխանները» գրքում:
Չինական լուսնային հետազոտությունների ծրագիրը (CLEP) ներառում է Երկրի բնական արբանյակի փուլային ուսումնասիրություն:
Առաջին փուլըլուսնային ուղեծրից իրականացրել են «Chang'e-1» և «Chang'e-2» ավտոմատ կայանները 2007-2011 թվականներին: Այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են CLEP-ի պաշտոնական կայքում։ «Chang'e-2»-ի պատրաստած լուսնային մակերեսի առավել մանրամասն նկարները տեղադրվել են բաց գիտական առցանց արխիվում 2018 թվականին:
«Ապոլոնի» վայրէջքի վայրերի վեց նկարներում առավել ցայտուն երևում են «Ապոլոն 16»-ի վայրէջքի հետքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա