Խոսրովի արգելոցում վերսկսվել են հետախուզման աշխատանքները
Այսօր ժամը 08։00-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում անտառտնտեսության աշխատակիցները վերսկսել են հետախուզման աշխատանքները։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, ծխացող օջախներ չեն նկատվում։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառպետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ էր բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր էր մեկնել նաև ուղղաթիռ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր մոտ 15 հա խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել Էր հունիսի 19-ին ժամը 19։10-ին։ Ծխացող օջախներ չկային։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 120 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից։
Տեղում իրականացվում է հերթապահություն։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- ՇՄՆ. Խոսրովի անտառում հրդեհը կայծակի հետևանք էր
- Վաղ առավոտյան վերսկսվել են Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքները
- Այս պահին Խոսրովի արգելոցում ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ
- Խոսրովի անտառում ծխի պատճառով օդ են բարձրացել ուղղաթիռն ու անօդաչու սարքը