Նեյմարը տանուլ է տվել դատը և պետք է 6,7 միլիոն եվրո վերադարձնի «Բարսելոնային»
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը տանուլ է տվել դատը «Բարսելոնայի» դեմ դատը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ հրապարակման, մերժվել է 28-ամյա բրազիլացու հայցը, որով նա պահանջում էր իրեն որպես բոնուս վճարել 43,6 միլիոն եվրո գումար: Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքն այժմ պարտավոր է կատալոնական թիմին վճարել 6,7 միլիոն եվրո գումար:
Ըստ Նեյմարի, կատալոնացիները հրաժարվել են իրեն վճարել այդ գումարը, քանի որ 2017 թվականին նա մինչև պայմանագրի լրանալը լքել է ակումբը՝ տեղափոխվելով «ՊՍԺ»՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները