Ուկրաինայում կորոնավիրուսային հիվանդության 841 նոր դեպք է հաստատվել
Անցած օրվա ընթացքում Ուկրաինայում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի ավելի քան 800 նոր դեպքեր, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին։
Նշվում է նաև, որ վերջին 24 ժամերի ընթացքում վերականգնվել է 373 հիվանդ, մահացել է ինը քաղաքացի։ Իսկ մեկ օր առաջ գրանցվել էր դեպքերի ռեկորդային թիվ `921:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում գրանցվել է COVID-19-ի 38, 825 դեպք։ Բուժվել է ավելի քան 16 հազար հիվանդ, և մահացել է գրեթե հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները