Արևադարձ. հունիսի 21-ին կդիտվի ամենաերկար ցերեկը
Վաղը՝ հունիսի 21-ին կմեկնարկի տիեզերական ամառը, կամ՝ կլինի ամառային արևադարձը, որի ընթացքում կդիտվի տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։
Այդ օրը Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26′), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:
Նշենք, որ Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ամռան և աշնան ընթացքում կեսօրին Արեգակը զենիթից ավելի ու ավելի ցածր է դիտվելու (ցերեկվա տևողութունը սկսում է նվազել, իսկ գիշերվանը՝ աճել), աշնանային գիշերահավասարի ժամանակ ցերեկն ու գիշերը հավասարվում են, և ձմեռային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում, Արեգակը կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (ցերեկվա տևողութունը սկսում է աճել, իսկ գիշերվանը՝ նվազել) մինչև ամառային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները