«Հրապարակ». «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորները շնորհակալ են Ծառուկյանից, որ փրկեց իրենց
«Հրապարակ» թեթրը գրում է. ««Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների հարցն առժամանակ սառեցվել է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ձևավորած «սև ցուցակի» մասին է։ Իրավապահներին հրահանգել են դադարեցնել կոմպրոմատների փնտրտուքը սեփական թիմակիցների վրա և բացառապես զբաղվել ԲՀԿ-ականներով ու նրանց հետ համագործակցող ուժերով։
Ինչպես հայտնի է, Փաշինյանն անհնազանդ պատգամավորների 10-15 հոգանոց ցանկ էր տվել և հանձնարարել նյութեր գտնել նրանց դեմ, հունիսի 15-ն էլ վերջնաժամկետ էր նշանակված։ ԱԱԾ նախկին տնօրենը, փաստորեն, «ապաշնորհ» գտնվեց այդ հարցում, և իմքայլականները շունչները պահած սպասում էին, որ նորանշանակ Արգիշտի Քյարամյանը «պատվով» կկատարի հանձնարարությունը։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ «Իմ քայլի» անհնազանդների շրջանում կատակում են, որ շնորհակալ են Ծառուկյանին՝ փրկեց իրենց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: