Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց
Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:
Հիշեցնենք, որ նախորդ մեկ շաբաթում՝ հունիսի 7-13-ը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցություններին օբյեկտիվ անհրաժեշտություն է
- Արցախի նախագահ. Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի