Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման 1 միլիոնից ավելի հաստատված դեպք կա
Բրազիլիան ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ երկիրն է կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով։ news.ru-ն գրում է, որ հունիսի 19-ի երեկոյան տվյալների համաձայն, Բրազիլիայում 1 միլիոն 32 հազար 913 մարդ վարակված է կորոնավիրուսով։
Երկրում COVID-19-ի բռնկման պահից սկսած երեկ ռեկորդային աճ է գրանցվել՝ 54 հազար 771 վարակման դեպք։ Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր հունիսի 16-ին, երբ 34 հազար 918 դեպք էր հաստատվել։
Բրազիլիայում կորոնավիրուսից 48 հազար 954 մարդ է մահացել, առողջացել է 507 հազար 200 մարդ։ Համավարակի օջախը գտվում է Սան-Պաուլու նահանգում։ Այնտեղ կորոնավիրուս է հաստատված 211 հազար 658 մարդու մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից
- Կորոնավիրուսից մեկ օրում մահացությունների թվի աճով Բրազիլիան դարձել է առաջինը
- COVID-19- ի դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում
- Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 20 հազար մարդ
- «Բրազիլիայում տեսարանը զարհուրելի է, դիակները փողոցներում են»
- Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 13.944 մարդ
- Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ անզոր է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ
- Բրազիլիայի նախագահը պաշտոնանկ է արել առողջապահության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները