Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել
Չինաստանի իշխանությունները վերջին 24 ժամերի ընթացքում երկրում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք են հայտնաբերել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ 22 նոր դեպք է հայտնաբերվել Պեկինում և մեկ դեպքու՝ Հուբեյ նահանգում։ Արտասահմանից երկիր է ժամանել 4 վարակված քաղաքացի։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Չինաստանում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի 83, 352 դեպք, մահացել է 4634 հիվանդ, վերականգնվել է 78, 410 մարդ:
Նշենք, որ կորոնավիրուսի համավարակն առաջին անգամ գրանցվել էր հենց Չինաստանում։ Երկրի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել էին նոր տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին