20.06.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 551 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 588 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ), 56 (տղամարդ) և 38 (կին) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ԱՆ հաղորդմամբ, նախորդ օրն արձանագրվել է «մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է»:
Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 445-ը` մահվան ելքով, որից 113-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությանից»: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Թորոսյանը հատո՞ւկ է անում, որ երկրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը էլ ավելի վատանա. Մինասյան
- 19.06.2020. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 18.06.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
- 17.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
- 16.06.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
- 15.06.2020. Անցած մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
- 14.06.2020. 663 նոր վարակակիր և մահվան 5 դեպք
- 13.06.2020. Կորոնավիրուսով 11 հիվանդ է մահացել
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին