«Ֆեյսբուքը» հեռացրել է Թրամփի գրառումն ու կից տեղադրված տեսանյութը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեղինակային իրավունքները խախտելու պատճառով՝ ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հրապարակած գրառումն ու կից տեղադրված տեսանյութը, որտեղ պատկերված են եղել սպիտակամաշկ և սևամորթ երեխաներ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Թրամփը «Թվիթերի» ի և «Ֆեյսբուքի» իր էջերում տեղադրել էր մի տեսանյութ, որը վերցված է եղել «CNN» հեռուստաալիքից։ Այդտեղ երևում է՝ ինչպես է մուգ մաշկ ունեցող երեխան փախչում սպիտակամաշկ երեխայից: Հատվածն ուղեկցվում է վերնագրերով՝ «Երեխան վախեցած փախչում է ռասիստ երեխայից»:
«Թվիթերը» տեսանյութի վրա նախազգուշական նշան է տեղադրել՝ նշելով, որ լրատվամիջոցի ֆայլը «վերամշակվել է»։ Սոցիալական կայքը տեսանյութին կից նշել է, որ այն «CNN»-ի՝ 2019 թվականի սեպտեմբերի հրապարակման վիրուսային տարբերակն է։
Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, ըստ որի սոցիալական ցանցերին արգելվում է հրապարակումների բովանդակությունները խմբագրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին