Կարմիր հրապարակում անցկացվում է Հաղթանակի օրվա շքերթի գլխավոր փորձը
Կարմիր հրապարակում անցկացվում է Հաղթանակի օրվա շքերթի գլխավոր փորձը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Շքերթին մասնակցելու են 14 հազար զինծառայողների, 234 ռազմական մեքենաներ և 75 ինքնաթիռներ:
Քայլերթի ընթացքում տեղի կունենան Զինված ուժերի սպաների, սերժանտների և զինծառայողների, ռազմական համալսարանների ուսանողների և կուրսանտների կողմից իրականացվող 40 միջոցառումներ:
Նշվում է, որ ռազմական գնացքները և սարքավորումները ախտահանվում են: Զորահանդեսի մասնակիցները ամեն օր կորոնավիրուսի թեստ են անցնում։
Փորձի ընթացքում արգելափակվելու է մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մեծ մասը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով մայիսի 9-ին չեղյալ հայտարարվեց Հաղթանակի օրվա ավանդական շքերթը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց տոնակատարությունը մինչև հունիսի 24-ը հետաձգելու մասին։
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ համավարակի տարածման ֆոնին չի կարողանան մեկնել ՌԴ և մասնակցել տոնական շքերթին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին