Ռիգայում կանգնեցվել է հուշարձան ՝ ի պատիվ բուժաշխատողների
Ռիգայում՝ Լատվիայի ազգային պատկերասրահի հարևանությամբ, հայտնվել է առողջապահության ոլորտում աշխատողներին նվիրված հուշարձան՝ ի պատիվ նրանց՝ կորոնավիրուսի պայմաններում կատարած աշխատանքի։ News.ru-ն գրում է, որ վեց մետրանոց հուշարձանը կոչվում է «Բուժաշխատողներ` աշխարհին»:
Քանդակի հեղինակն է Լատվիայի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր Այիգարս Բիկշեն։ Նա խոստովանել է, որ մեծ է արել հուշարրձանը, որպեսզի ցույց տա, թե ինչքան են մարդիկ կախված բուժաշխատողների խնամքից և գիտելիքից։
«Տեսականորեն, սա երախտագիտություն է Լատվիայից` ամբողջ աշխարհի բժիշկներին, ովքեր պայքարում են COVID-19- ի դեմ: Դա նաև կոչ է՝ աջակցել բժշկությանը սովորական ժամանակաշրջանում, որպեսզի պատրաստ լինի համավարակի հնարավոր կրկնությանը», - ասել է Բիկշեն հուշարձանի բացման արարողության ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Լատվիայում հաստատվել է COVID-19- ի մեկ նոր դեպք
- Լատվիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի երեք դեպք
- Լատվիայում COVID-19-ի 1030 դեպք է գրանցվել
- Լատվիայում 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկ դեպք
- Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 748 է. «Ռիա»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան